Վերջերս Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան փոքր դահլիճում (Հ. Մալյանի անվան թատրոն) կայացավ Ռուբեն Քոչարի «Կալիոստրո» ֆիլմի պրեմիերան:
Քչերին է հայտնի, որ Երվանդ Քոչարը նաև պիեսի հեղինակ է և բացառիկ երևույթ է, գրական ստեղծագործության էկրանավորման սցենարի հեղինակը Ռուբեն Քոչարն Է:
«Մոգական արվեստին տիրապետել և մնալ քրիստոնյա՝ անհամատեղելի է։ Սերը և մարդկության բարեկեցության համար պայքարն առաջնային են և մնայուն։ Ահա Կալիոստրոյի պատգամը և նրա անմահության գրավականը»: Սա է ֆիլմի գաղափարական ասելիքը:
Ֆիլմում հնչում է Ավետ Տերտերյանի երաժշտությունը:
Ֆիլմի բեմադրող օպերատորն է Սամվել Բաբասյանը, պրոդյուսերը՝ Նարինե Քոչարը:
Մինչ ֆիլմի դիտումը Ռուբեն Քոչարը ներկայացրեց ֆիլմի ստեղծագործական կազմին, խոսեց Մեծ վարպետի գրական ստեղծագործության մասին, էկրանավորման աշխատանքներից և ֆիլմի մտահղացումից:
Մարիետա Մակարյան